Կիպրոսն ու Հայաստանը պաշտպանական համագործակցության ոլորտում ծրագիր են ստորագրել
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Կիպրոսի և Հայաստանի միջև 2022-2023 թվականների ընթացքում երկկողմ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրման արարողություն է տեղի ունեցել՝ Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի կենտրոնակայանում: Այս մասին տեղեկանում ենք Կիպրոսի Ազգային գվարդիայի կայքից։
Նշվում է, որ ծրագրի ստորագրման ժամանակ Կիպրոսի զինված ուժերը ներկայացնում էր 4-րդ դիվիզիայի տնօրեն, գնդապետ Նեոֆիտոս Պաչուլիդիսը, իսկ հայկական զինված ուժերը` պաշտպանության ատաշե, գնդապետ Արթուր Դալիբալթյանը:
Ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է համատեղ վարժանքներ և երկկողմ շփումներ` փորձի փոխանակման համար` Կիպրոսի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը խթանելու, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև գերազանց հարաբերությունների ընդգծման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան