Հունաստանում դրոններ են օգտագործում դեղամիջոցներ առաքելու համար
Հունաստանում սկսել են օգտագործել անօդաչու սարքեր՝ դեղերը դժվար հասանելի շրջաններ հասցնելու համար։ Առաջին չվերթը կայացել է անցյալ շաբաթ օրը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը Տրիկալա քաղաքից մի շարք դեղամիջոցներ է հասցրել 100 կմ հեռավորության վրա գտնվող Լեպտոկարիա ավանի դեղատուն։
Դրոնի այդ մոդելը հատուկ մշակվել է նման առաքելությունների համար։ Սարքը հագեցած է բեռնախցիկով, ինչպես նաև ջերմաստիճանի և խոնավության վերահսկման համակարգով:
Նման անօդաչու սարքը կարող է թռիչքի մեջ լինել 45 րոպե և բարձրանալ մինչև երեք հազար մետր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում