«Հրապարակ». Ադրբեջանական դատախազության հայտարարած հետախուզումը լուրջ կընդունվի՞ արդյոք տարբեր երկրների կողմից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ։ Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։
Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, և այլք։ Եթե ադրբեջանական գրությունն ընդունեն այդ երկրներում, կարող են նշված անձանց ձերբակալել և հանձնել Ադրբեջանին՝ որպես ռազմական հանցագործների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան