«Հրապարակ». ՀՀԿ-ից ՔՊ՝ կարճ ճանապարհ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Բենիամինյանը: Սակայն նա անգործ չի մնա, կադրային փոխատեղումով՝ նշանակվելու է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը կնշանակվի քաղաքապետի ԺՊ, որպեսզի մինչև նոյեմբեր կարողանա վարչական լծակները հավաքել ձեռքում և հաղթել ընտրություններում:
Ըստ լուրերի, հենց նա է լինելու Արտաշատի շրջանի ՔՊ թեկնածուն։ Քաղաքապետի պաշտոնից հեռացող Բենիամինյանը երեկ ավագանու արտահերթ նիստ է հրավիրել և նիստի ժամանակ չի թաքցրել, որ աշխատանքը շարունակելու է պետական ապարատում։
Հիշեցնենք, որ 2017-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրված, ապա ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար նշանակած Բենիամինյանը հեղափոխությունից կարճ ժամանակ անց «կրոնափոխ» եղավ և մտերմացավ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Հիմա էլ փաստացի վաղաժամ հրաժարականով աջակցում է իշխանությանը՝ ընտրությունից 5 պակաս ճանապարհ հարթելով իշխանական թեկնածուի համար։ Բենիամինյանն Արտաշատում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի սանիկն է:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ղազարյանի որդին կառաջադրվի ՀՀԿ-ի կամ ընդդիմադիր այլ ուժի կողմից։ Ինչ վերաբերում է Արտաշատի երբեմնի բդեշխ Հովիկ Արգամիչին, ապա նրա շրջապատից ասում են, որ դեռ հայտնի չէ, թե նա ինչպես կպահի իրեն, բայց ակնհայտ է, որ ընտրություններից հետո նորից իջել է ընդհատակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան