Ուկրաինայում որոշել են մինչ 2030 թվականը վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի «ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները ներկայացրել են իրենց նպատակներից մեկը, որի համաձայն՝ մինչև 2030 թվականը Ուկրաինան պետք է վերադարձնի Ղրիմը և Դոնբասը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Գերագույն Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարյանա Բեզուգլայան Facebook-ում հրապարակել է սլայդը, որում պատկերված է Ուկրաինայի դրոշով մի աղջիկ: Լուսանկարը վերնագրված է.
«Ո՞րն է մեր ընդհանուր նպատակը։ 2030 թվականին Ուկրաինան վերականգնել է իր ինքնիշխան սահմանները և դարձել զարգացած տնտեսություն»։
«Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցության խորհրդակցությունն ընթանում է Տրուսկավցում․ Հաղորդվել է, որ այնտեղ ներկայացվելու են երկրի վերափոխման ծրագրերը, որոնք պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական հետախուզությանը
- Զելենսկին ցանկացել է մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում