Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հայտարարությամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երեկ ձերբակալվել է Վրաստանում, հացադուլ է հայտարարել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է լրագրողներին՝ Ռուսթավիի տասներկուերորդ քրեակատարողական հիմնարկում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո:
Լոմջարիան պնդել է, որ Սաակաշվիլին, որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ:
«Ինձ հետաքրքրում էր կալանավորման պայմանները, արդյոք տեղի չի ունեցել ուժի չարաշահում, արդյոք չունի վնասվածքներ: Նա այսօր ձերբակալվել է Թբիլիսիի տներից մեկում, նա միայնակ էր: Դիմադրություն չի եղել, հետևաբար, ուժ չի կիրառվել», – ասել է Նինո Լոմջարիան:
Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ի առավոտյան իր էջում գրառում էր կատարել ՝ նշելով, որ նա անօրինական է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Ավելի ուշ նա տեսաուղերձ էր հրապարակել, որում նաև ակնարկել էր, որ գտնվում է Բաթումում: Սակայն կարճ ժամանակ անց Սաակաշվիլին հրապարակել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ ասել էր՝ տեսանյութը նկարահանվել է Բաթումի բուլվարում:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Կրեմլին չի հետաքրքրում Սաակաշվիլիի ճակատագիրը
- Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը
- Վրաստանը Սաակաշվիլիի ժամանման մասին լուրերի ֆոնին սկսել է զրահապատ մեքենաներ տեղափոխել Բաթումի
- ԶԼՄ -ները հայտնել են Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
- «Նա ծաղրածու է»՝ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Սաակաշվիլիի տեսանյութին
- Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը
- Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան