Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 826 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 826 նոր դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 795 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 29 պացիենտ։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 51 248 թեստ, այստեղից 32 405-ը հակագենի արագ թեստ, 18 843-ը «Փի Սի ԱՐ»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը- 3,56%, վերջին 14 օրվանը 5,49%, վերջին 7 օրվանը 4,93%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 616 589 դեպք, այստեղից ապաքինվել է 587 499 վարակված, մահացել է 9 005 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 808 520 մարդ, օրական պատվաստվել է՝ 8 326 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 պացիենտ, ստացիոնարում հսկողության տակ է 4 081 մարդ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 696 վարակված:
Երեկ, հոկտեմբերի 1-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 751 դեպք, ապաքինվել է 1 633 պացիենտ, մահացել է 30 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները