ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:05 02/10/2021 Հայաստան

Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Օնիկ Գասպարյանին ևս իրավապահներն անդրադառնան. hraparak.am

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, երեկ hraparaka.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի ձերբակալության թեմային, ասել էր, թե չի բացառում, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ևս իրավապահներն անդրադառնան, բայց ո՛չ այս գործի շրջանակներում։

Առիթն օգտագործելով՝hraparaka.am-ը Տիրան Խաչատրյանին հարցեր է ուղղել նաև Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հետո՝ վարչական դատարան դիմելու և այլ թեմաներով։

«Պարոն Խաչատրյանը կեսից մեր հարցերն ընկալեց որպես իրեն կամ գեներալիտետին ուղղված մեղադրանք եւ բորբոքվեց՝ տեղ-տեղ անցնելով կոռեկտության սահմանները։ Ռազմական ուղի անցած գեներալի նմանօրինակ պահվածքին փորձեցինք ըմբռնումով մոտենալ՝ դա վերագրելով ավելի շատ պատերազմից հետո առաջացած հուզական ֆոնին ու գուցե նաեւ անզորությանը, որ գեներալի ուսադիրներ կրելով հանդերձ՝ չեն կարողացել պատերազմի նմանօրինակ ելքը կանխել։

Հարց - Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում մեր գեներալիտետի վարքը, պահվածքը պատերազմից հետո, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ու իրեն աշխատանքից ազատելուց հետո վարչական դատարան դիմելը։ Նորմա՞լ է այդ ամենը։

Տ.Խաչատրյան - Այո՝ որոշակի վերապահումներով։ Դուք ընդհանուր հարց եք տալիս։ Կոնկրետ գեներալի մասին, ինչ-որ մեկին վերաբերող հարց կա՞։

Հարց - Կոնկրետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը նոյեմբերի 9-ից հետո՝ Հայրենիքի փրկության շարժման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, բայց հետո պարզվեց, որ այդ հրաժարականը «պետք է պահանջի» վարչական դատարանում։ Եվ դա շատ քննադատվեց, քանի որ ԳՇ պետից ակնկալիքներն այլ էին։

Տ.Խաչատրյան - Դուք ճիշտ չեք ներկայացնում, հրաժարականը պահանջվել է, իսկ վարչական դատարան Օնիկ Գասպարյանը բոլորովին այլ հարցերով է դիմել։

Հարց - Այո, պաշտոնից ազատման հարցով է դիմել, պարզապես ստացվեց, որ մարդիկ նրանից սպասում էին, որ նա, պատկերավոր ասած` «տանկը խոդ տար ու գնար կառավարության շենք՝ Փաշինյանին հեռացնելու»։

Տ.Խաչատրյան -   Մարդիկ գուցե սպասում էին, որ մի հատ էլ հրթիռային հարվա՞ծ պետք է մենք տեղում հասցնեինք։

Հարց -  Իսկ երբ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պատերազմը դիտավորյալ տանուլ տալու եւ այլ մեղքերի մեջ․․․

Տ.Խաչատրյան - Ո՞վ է մեղադրում։

Հարց - Զինվորականները։

Տ.Խաչատրյան - Ո՞ր զինվորականը։

Հարց - Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը։

Տ.Խաչատրյան - Օնիկ Գասպարյանի կողմից այդպիսի մեղադրանք երբեւէ չի հնչեցվել։

Հարց - Այդ դեպքում ինչո՞ւ էր պահանջում Փաշինյանի հրաժարականը։

Տ.Խաչատրյան - Իր գործողությունների համար՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Հարց - Եթե իր գործողությունների համար պահանջում էր նրա հրաժարականը, ինչո՞ւ հետամուտ չի լինում դրա կատարմանը։

Տ.Խաչատրյան - Ո՞վ ասաց՝ չի լինում։ Դատական գործընթաց է, հայցերը ներկայացված են, կարո՞ղ է գնանք՝ դատարանին ասենք՝ էսօր դատն արեք կամ արագ որոշում կայացրեք։ Ունե՞ք Դուք էդ ցուցակները։

Հարց - Բայց դատարան լրիվ այլ հարցով է դիմել, ոչ թե Փաշինյանի հեռացման, այլ իրեն պաշտոնից հեռացնելու։

Տ.Խաչատրյան - Փաշինյանի հեռացման հարցով պիտի դատարա՞ն դիմեն, էդպիսի կարգ կա՞, էդպիսի օրենք գոյություն ունի՞։

Հարց  - Ես էլ դա եմ հարցնում․ եթե պահանջում է հրաժարականն ու ոչինչ չի անում, այդ դեպքում ո՞րն է հրաժարականը պահանջելու իմաստը։

Տ.Խաչատրյան - Ո՞րն էր` ուղղակի անհամաձայնությունը ներկայացնելը։

Հարց - Քաղաքակա՞ն անհամաձայնություն։

Տ.Խաչատրյան - Դա ուզում եք՝ դիտեք քաղաքական, ուզում եք՝ դիտեք մարդկային, ուզում եք՝ դիտեք, ընդհանրապես, սոցիալական անհամաձայնություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}