Ֆրանսիան սառեցնելու է գազի գները
Ֆրանսիան առաջիկա ամիսներին սառեցնելու է բնական գազի և էլեկտրաէներգիայի գները՝ էներգիայի համաշխարհային գների աճի մտահոգությունների ֆոնին: Վարչապետ Ժան Կաստեքսը խոստացել է, որ Փարիզը կպահպանի սակագինը մինչև համաշխարհային գների անկումը, ինչը, նրա կանխատեսմամբ, տեղի կունենա ապրիլին մոտ: Սա համընկնում է երկրի նախագահական ընտրությունների հետ: Ֆրանսիացի սպառողները շարունակում են դժգոհել էլեկտրաէներգիայի շարունակվող թանկացումից։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Տարեսկզբի 192 եվրոյից այժմ հասել եմ 235 եվրոյի, իսկ տարեվերջին այն կկազմի 296 եվրո: Մեկ տարվա ընթացքում գրեթե 50%-ով ավելին: Եվ ես դա չեմ կարող հասկանալ, քանի որ իմ սպառումը չի փոխվել», - ասում է ինժեներ Դեյվիդ Գարսիան:
Եվրոպայում բնական գազի գները բարձրացել են ավելի քան 170%-ով՝ 2021 թվականի հունվարից ի վեր: Այս աննախադեպ աճը մտահոգություններ է առաջացնում մակրոտնտեսական հնարավոր ազդեցությունների, այդ թվում`գնաճի վերաբերյալ: Ֆրանսիական սպառողների ասոցիացիաները պահանջում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ էներգիայի ԱԱՀ-ի իջեցում, որը ներկայումս կազմում է 20%:
«Մենք ամեն դեպքում մտահոգված ենք, որ եվրոպական էներգետիկ շուկաները դուրս են գալիս ռելսերից: Մենք չգիտենք՝ դա կշարունակվի՞, թե՞ կդադարի, շատ դժվար է կանխատեսել, բայց եթե դա շարունակվի, դա իսկապես հիմնարար խնդիր կստեղծի, քանի որ այդ պահին և արտակարգ միջոցներն այլևս բավարար չեն լինի», - զգուշացնում է Սպառող, բնակարանային և շրջակա միջավայրի ասոցիացիայի ղեկավար Ֆրանսուա Կարլիեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան