Ամուսնական զույգը մահացել է նույն հիվանդանոցում նույն օրը՝ մեկ րոպե տարբերությամբ
ԱՄՆ Միչիգան նահանգում ամուսինն ու կինը մահացել են COVID-19-ից նույն հիվանդանոցում նույն օրը՝ մեկ րոպե տարբերությամբ:
Գազետա.ռու-ն, հղում անելով Fox 17-ին, գրում է, որ ամուսինների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք տեղափոխվել են կլինիկա, նրանց ինքնազգացողությունը վատացել է, միացված են եղել արհեստական շնչառության սարքին:
Սեպտեմբերի 26-ին բժիշկները նրանց դստերն ասել են, որ ծնողների վիճակը գնալով վատթարանում է, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն անջատել արհեստական շնչառական սարքը: Հետո ամուսինը խնդրել է կլինիկայի աշխատակիցներին իրեն տեղափոխել կնոջ սենյակ: Նախ մահացել է ամուսինեը, մեկ րոպե անց՝ կինը:
«Մայրիկը միշտ ասում էր հայրիկին, որ եթե նա իրենից շուտ մահանա, նա այդ պահին նրա կողքին կլինի», - ասել է նրանց աղջիկը: