Ծանրամարտի Մ-20 ԵԱ. Հայաստանն արդեն երկու ոսկե մեդալ ունի
Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանն արդեն 2-րդ ոսկե մեդալն է նվաճել։ 87 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը պոկման ժամանակ 86 կգ-ով 5-րդն էր, հրում վարժությունում նա բարձրացրել է 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ծանրորդ Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն հռչակվելուց հետո ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Նպատակներին հասնում են Հավատքով…
Ուզում եմ բոլորիդ հատ առ հատ շնորհակալություն հայտնել բազում շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար:
Չեմ կարող նկարագրել, թե ինչ հպարտ եմ հայրենիքիս դրոշը բարձր պահելու համար:
Շնորհակալ եմ Աստծուն, որ ոչ մի վայրկյան ինձ մենակ չթողեց և պարգևեց հաղթանակ:
Շնորհակալ եմ իմ թանկագին ընտանիքին միշտ իմ կողքին լինելու, ինձ հավատալու համար:
Շնորհակալ եմ իմ ընկերներին ինձ աջակցելու և դուխ տալու համար:
Շնորհակալ եմ իմ հարազատներին և բոլոր այն մարդկանց ովքեր ինձ միշտ հավատացել են:
Եվ իհարկե անչափ շնորհակալ եմ իմ մարզչական անձնակազմին, ինձ ընտրելու և չեմպիոն դարձնելու համար»։
Ավելի վաղ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել է Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:
Գյուրջյանը երկամարտում գրանցել էր 216 կգ (95+121) արդյունք: Լիանան 3 կգ-ով գերազանզել էր 2-րդ հորիզոնականում գտնվող թուրք Սարա Յենիգունին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան