Մրգերը կարող են դառնալ լյարդի հիվանդությունների զարգացման պատճառ
Լյարդի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը մրգերն են, հայտարարել է բժիշկ-էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան։ Այս մասին գրում է ԼԵՆՏԱ.ռու-ն։
Բժիշկը հիշեցրել է, որ մրգերը պարունակում են ածխաջրեր, գլյուկոզա և ֆրուկտոզա: Մեծ քանակությամբ մրգեր ուտելը կարող է հանգեցնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության:
Այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է դրանք չափից ավելի չօգտագործել։
Էնդոկրինոլոգը բացատրել է, որ գլյուկոզան բջիջների կողմից յուրացվում է ինսուլինի օգնությամբ: Այնուհետև այն վերածվում է էներգիայի և ճարպի պաշարների։
Բժիշկը խորհուրդ է տալիս միրգն ուտել այլ մթերքների հետ միասին, քանի որ ֆրուկտոզան ու գլյուկոզան մեծ չափաբաժնով նույն քայքայիչ ազդեցությունն են թողնում լյարդի վրա։