Հարավային Կովկասում ընթացող գործընթացները բավականին բազմաշերտ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հարավային Կովկասում ընթացող գործընթացները բավականին բազմաշերտ են։
Այստեղ բախվում են և՛ տարածաշրջանային և՛ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ու խաղացողների շահերը և հետաքրքրությունները։
Երևացող մասում կա ռեգիոնի ընդգծված դերակատարը՝ ՌԴ-ն, մեծ հավակնություններ ունեցող Թուրքիան, մեր բարեկամ ու տարածաշրջանի հիմնական խաղացողներից Իրանը, տարբեր փուլերում ակտիվացող/պասիվացող արևմուտքը՝ իր տարբեր թևերով և վերջապես առավել նուրբ մոտեցումներով գործող, սակայն ծանրակշիռ գործոն հանդիսացող Չինաստանը։
Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներում Հարավային կովկասում սպասվող փոփոխությունները դժվար է դիտարկել առանց Չինաստանի դերի հաշվարկման, որի հետ, ի դեպ, համագործակցության մեծ ու բարենպաստ դաշտ կա, որն այս իշխանությունները դիտմամբ անտեսում են։
Արտաքին անվտանգության ապահովման և թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպման տեսանկյունից Չինաստանը Իրանի, ՌԴ-ի և, իհարկե, ՀՀ-ի հետ բազմաթիվ հատվող կետեր ունի, որի ներուժը այս պահին հեռու է իրացված լինելուց։
Հ.Գ. Ի դեպ, այսօր Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 72-ամյակն է, ինչի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս Չինաստանի ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ քարտ բլանշ չենք տվել․ իրանական կայքը Էրդողանին և Ալիևին
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
- Ստեփան Դանիելյան. Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում
- Սուրեն Սարգսյան․ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա, որի վերջնանպատակն է Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային