Netflix-ը ձեռք է բերել Ռոալդ Դալիի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքը
Netflix-ը ձեռք է բերել բրիտանացի գրող Ռոալդ Դալի ստեղծագործությունների, այդ թվում ՝ «Մեծ և բարի հսկան», «Ֆանտաստիկ միստր Աղվեսը» և այլ ստեղծագործությունների ֆիլմերի էկրանավորման իրավունքները: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Netflix-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գործարք են կնքել «Roald Dahl Story» (RSC) ընկերության հետ, որին պատկանում են բրիտանացի գրողի բոլոր ստեղծագործությունների իրավունքները։
Նշվում է, որ գործարքը կնքել են երեք տարի անց այն բանից հետո, երբ երկու ընկերությունները սկսել են միասին աշխատել մի քանի նախագծերի վրա, որոնց թվում է «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» մուլտֆիլմը և «Մաթիլդա» մյուզիքլը:
«Այդ նախագծերը մեր աչքերը բացել են շատ ավելի հավակնոտ համագործակցության համար՝ ստեղծել յուրահատուկ տիեզերք, որում կընդգրկվեն անիմացիոն և խաղային ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, խաղեր, հուշանվերների արտադրանք և այլն»,- պատմել են Netflix- ում:
Ռոալդ Դալիի աշխատանքները թարգմանվել են 63 լեզվով և վաճառվել ավելի քան 300 միլիոն տպաքանակով։
Հարակից հրապարակումներ`
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ Netflix-ում
- Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն այսուհետ հասանելի կլինի Netflix-ում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան