02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 1-ին կատարվել է 9656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք: Առողջապահության նաարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 772 մարդ, գրանցվել է մահվան 16 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 783 դեպք, որոնցից 243 341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1212 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6566 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 733 726 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ
- 30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
- 29.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 28.09.2021. Կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 հիվանդ
- 27.09.2021. Կորոնավիրուսի 462 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 հիվանդ
- 26.09.2021. Կորոնավիրուսի 925 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
- 25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան