2018 թ. հոկտեմբերի 2-ը որպես քաղաքական մեծագույն հիմարության օր. Պեպանյան
Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրառում է արել «2018 թ. հոկտեմբերի 2-ը որպես քաղաքական մեծագույն հիմարության օր» վերնագրով.
«2018թ հոկտեմբերի 2-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտնելու է որպես Քաղաքական ՄԵԾԱԳՈՒՅՆ հիմարության օր:
Բոլոր նրանք, ովքեր այդ օրը շրջափակել էին ԱԺ-ն, քաշքշում էին դեպուտատներին, ճնշում գործադրում խորհրդարանի վրա, նաև նրանք, ովքեր հեռվից քաջալերում էին նրանց ու ծափահարում, ճիշտ կանեն հոկտեմբերի 2-ի երեկոյան գնան ԱԺ դարպասների մոտ (ձեզ արդեն ներս չեն թողնի այգու տարածք), մոմ վառեն ու ծնկի գալով ներում խնդրեն`
–Արցախի ոգուց,
– հազարավոր զոհերի հոգիներից,
– հազարավոր վիրավորներից,
- տասնյակ հազարավոր բռնագաղթվածներից,
–այս օրերին երկրի վիճակի համար տառապողներից`
երեք տարի առաջ գործած իրենց քաղաքական հիմարության համար:
Եթե այդ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց գործած քաղաքական հիմարության հետևանքով եղավ ամենը, ապա ամսի 4-ի Վերելքի եթերում կներկայացնեմ ասվածի հիմնավորումները»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
- Պեպանյան. Իրական ազգային հրաբուխի սաղմեր են երևում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Արծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա