Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են: Jnews-ը գրում է, որ քաղաքացիները կատարելով իրենց քաղաքացիական պարտքը, պետք է մաինագմից կատարեն երեք ընտրություն՝ քաղաքապետի, սեփական ընտրատարածքի (մեծամասնական) պատգամավորի, կուսակցությանը, որն իր թեկնածուների ցուցակից պատգամավորներին կանցկացնի Շրջանային ժողով (Սակրեբուլո)
Ախալքալաքի քաղաքապետ կդառնա այն թեկնածուն (երեքից), որը կհավաքի ձայների ավելի քան 50%-ը:
Մեծամասնական պատգամավոր կդառնա այն թեկնածուն (յուրաքանչյուր ընտրատարածքում թեկնածուները տարբեր են), որը կհավաքի ձայների 40%-ից ավելին: Եթե հանկարծ երկու թեկնածու հավաքեն հավասար թվով ձայներ, ապա Սակրեբուլո կմտնի այն թեկնածուն, ով ավելի վաղ էր գրանցվել ընտրություններին մասնակցելու համար:
Համամասնական թեկնածուները որոշվելու են հետևյալ կերպ. առաջնահերթ այն կուսակցությունները, որոնք, ըստ համամասնական ընտրակարգի, կստանան ձայների ավելի քան 3%-ը, կարող են իրենց թեկնածուներին առաջադրել Սակրեբուլոյին, իսկ այն թեկնածուների թիվը, որոնք կուսակցությունը կանցկացնի սակրեբուլո, որոշվում է մաթեմատիկական բարդ հաշվարկով: Կուսակցության կողմից ստացած ձայների թիվը բազմապատկվում է սակրեբուլոյի համամասնական պատգամավորների թվով (Ախալքալաքի դեպքում` 28-ով), այնուհետև ստացված թիվը բաժանվում է ընտրաշեմը հաղթահարած կուսակցությունների կողմից ստացած ձայների ընդհանուր թվի վրա:
Ախալքալաքի սակրեբուլոն բաղկացած կլինի 42 պատգամավորից, որոնցից 14-ն ընտրվում են մեծամասնական, իսկ 28-ը` համամասնական ընտրակարգով:
Համավարակի պայմաններում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ընտրատեղամաս մտնող յուրաքանչյուր ոք պետք է դիմակ կրի: Նա պետք է ախտահանի ձեռքերը, և միայն դրանից հետո նրան կարող են թույլ տալ մտնել ընտրատեղամաս: Ընտրահոսքի վերահսկիչը, որը կանգնած է քվեարկության սենյակի դռան մոտ, պետք է ստուգի մատի վրա պիտակավորումը, ստուգի փաստաթղթերի առկայությունը և ինքնությունը` խնդրելով անձին հանել դիմակը: Այնուհետև՝ ընտրողը շարժվում է դեպի գրանցողը, այնտեղ նրա մատը պիտակավորվում է հատուկ հեղուկով:
Գրանցողը խնդրում է ընտրողին բացել իր դեմքը` իր ինքնությունը ճշտելու համար: Նա (ընտրողը) ստորագրում է իր ազգանվան դիմաց, իր հետ վերցնում է գրիչը, որով ստորագրել է և ծրարով երեք քվեաթերթիկները և գնում քվեախցիկ: Քվեախցիկում նա կատարում է իր ընտրությունը, քվեաթերթիկները դնում է ծրարի մեջ, դուրս է գալիս և ծրարը գցում քվեատուփի մեջ, իսկ գրիչը՝ գրիչների համար նախատեսված հատուկ տուփի մեջ:
Այն մարդիկ, ովքեր իրավունք ունեն գտնվելու ընտրատեղամասում, բացի ընտրողներից, պետք է անցնեն ջերմաչափում, նրանց մարմնի ջերմաստիճանը չափվում է ընտրատեղամասի մուտքի մոտ: Եթե գրանցվում է 37 աստիճան կամ ավելի, ապա 5 րոպե հետո անձը կրկին ջերմաչափվում է, եթե ջերմաչափը կրկին ցույց է տալիս 37 կամ ավելի, ապա անձը իրավունք չունի մուտք գործել ընտրատեղամաս:
Տեղի դիտորդները միևնույն կազմակերպությունից իրավունք ունեն տեղամասում գտնվել մեկից ոչ ավելի դիտորդով: Լրագրողները կարող են ընտրատեղամաս մտնել յուրաքանչյուր լրատվամիջոցից երկուական հոգի` լրագրողը և օպերատորը: Միջազգային դիտորդները յուրաքանչյուր կազմակերպությունից ընտրատեղամասում կարող են գտնվել 2 հոգով` թարգմանչի հետ միասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան