Ալիևը հայտարարում է՝ կհանդիպի Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, «երբ Փաշինյանը պատրաստ լինի դրան»: Այս մասին գրում է Tass-ը, հավելելով, որ այս մասին նա ասել է իսպանական EFE-ին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ [հանդիպել] և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես` նույնպես: Մենք մեկ հանդիպում ունեցել ենք այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի նախագահի հրավերով: Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման ցանկացած պահի, երբ որ ինքը պատրաստ կլինի։ Այսպիսով, ես պատրաստ եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցիչ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է», - ասել է Ալիևը։
Նրա խոսքերով, սա շատ կարևոր է, «քանի որ դեռ տեսնում և լսում են հայտարարություններ, որոնք վկայում են Հայաստանի քաղաքական իստեբլիշմենտում ռևանշիզմի փորձերի մասին, պատմականորեն և միջազգային իրավունքի հիման վրա մեզ պատկանող տարածքների վերագրավման հետագա ծրագրերի կառուցման փորձերի մասին»։
Ալիևը կարծում է, թե «Հայաստանի կառավարությունը պետք է վճռական կամք դրսևորի, քանի որ «ոչ միայն խոսքերը, հայտարարությունները, այլև գործողությունները ցույց կտան, որ պատերազմն ավարտված է», և սկսվել է «առաջընթաց դեպի խաղաղ ժամանակաշրջան»:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է «նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա»:
Ալիևը կրկնել է, թե «պատրաստ են անհապաղ սկսել սահմանների սահմանազատումը-սահմանագծում, նաև Հայաստանի հետ ապագա [խաղաղության] պայմանագրի շուրջ աշխատանքի», բայց Երևանը մինչ այժմ դրական չի արձագանքել այս նախաձեռնություններին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե չլիներ իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը․ Սերժ Սարգսյանն՝ Ալիևին
- Ալիևը հայտնել է, որ չի հրաժարվի Փաշինյանի հետ հանդիպումից
- Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն․National Interest
- Ալիև․ Բաքուն պատրաստ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղ» կոչվող ցանկացած սուբյեկտ ցանկացած այլ պետության տարածքում, բայց ոչ Ադրբեջանում
- Ալիևի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է. Աբրահամյան
- Ալիևը հայտարարում է՝ Ադրբեջանի առաջ Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելը լիովին անհեռանկարային է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում