Բրիտանիան զգուշացրել է սննդի անվտանգության սպառնալիքի մասին
Բրիտանիայում սննդի անվտանգությունը սպառնալիքի տակ է աշխատուժի, այդ թվում՝ 10 հազար մսագործի պահանջարկի պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Միս արտադրողների բրիտանական ասոցիացիայից (BMPA):
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո աշխատուժի պակասի խնդիր ունեցավ և դրան հաջորդած COVID-19 համաճարակի ազդեցությունը: Բեռնատարների վարորդների և վառելիքի լցանավերի պակասն արդեն հանգեցրել է վառելիքի ճգնաժամի և երկրում սննդի մատակարարման խափանումների: Անցած շաբաթ Բրիտանիայի կառավարությունը որոշել է 5000 կարճաժամկետ վիզա տրամադրել բեռնատարների վարորդների համար, ինչպես նաև 5500 վիզա թռչնաբուծության ոլորտում աշխատողների համար:
«Մենք նախազգուշացրել ենք որոշակի ժամանակահատվածի համար վերապատրաստված մսագործների քրոնիկ դեֆիցիտի մասին, և մենք գնահատել ենք, որ մսագործ որակավորմամբ աշխատողների պակասը կազմում է մոտ 10.000 մարդ: Հունվարից, երբ վերապատրաստված աշխատողները վերադարձան ԵՄ, այս ցուցանիշն աստիճանաբար աճեց»,- ասվում է ասոցիացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ոլորտի պատասխանատուները զգուշացնում են, որ եթե մսագործների թիվը պահանջվող մակարդակից իջնի, ապա արտադրությունը կդանդաղի: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Բրիտանիայում վերապատրաստված անձնակազմ չկա, և իրենք՝ բրիտանացիները, դժկամությամբ են աշխատում այս ոլորտում: