Պետական ապարատի կադրեր պետք է պատրաստեն ոչ թե Մամիջանյանն ու Խաչատրյանը, այլ Արփի Դավոյանն ու Վահագն Հովակիմյանը. Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Մարտնչող տգիտության չարորակ մետաստազները հասան ՀՀ պետական կառավարման ակադեմիա։
Պարզ դարձավ, որ ընդդիմության երկու պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանի և Արթուր Խաչատրյանի հետ Ակադեմիան հրաժարվել է վերակնքել պայմանագիր։ Նրանցից երկուսն էլ բավական ժամանակ դասավանդել են Ակադեմիայում և հանկարծ դդումամետ կառավարման արդյունքում դասախոսների մասնագիտական որակները դարձել են ոչ անհրաժեշտ։
Եթե Ակադեմիայի ռեկտորի ժ/պ-ն, (ով Ակադեմիայի պաշտոնական կայքում ներկայացվում է որպես ռեկտոր) ըստ օդում կախված լուրերի նախորդ արտահերթ ընտրություններին ՔՊ կողմից ընտրական հանձնաժողովի անդման չլիներ, հնարավոր է պայմանագրերը վերակնքնվեի՞ն։
Հնարավոր է։
Հնարավոր է կոնկրետ ամբիոնի վարիչի հետ պայմանագիրը ևս խզվեր, եթե վերջինիս հեռախոսի զանգը Հրագի հայտնի երգը չլինե՞ր։
Հնարավոր է։
Պայմանագրերի չվերակնքումը այսպիսի պետական կառավարման մակարդակում թերևս ողջամիտ որոշում է, քանզի պետական ապարատի կադրեր պետք է պատրաստեն ոչ թե Մամիջանյանն ու Խաչատրյանը, այլ Արփի Դավոյանն ու Վահագն Հովակիմյանը։
Ծափ տվեք ու անցեք առաջ մանր և միջին դդմահպատակներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան