Բրիթնի Սփիրսը ցանկանում է նոր տուն գնել խնամակալության ժամկետի ավարտից հետո
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր փեսացու Սեմ Ասգարիի հետ մտադիր է նոր տուն գնել խնամակալության վերջնական չեղարկումից հետո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով TMZ պորտալին։
Սփիրսը հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալության տակ է եղել 2008 թվականից։ Ամերիկյան դատարանը որոշել է աստղի հորը հեռացնել դստեր խնամակալությունից և նրան նշանակել ժամանակավոր փոխարինում: Հոր փոխարեն Բրիթնի Սփիրսի ունեցվածքը վերահսկելու է հաշվապահ Ջոն Իզաբելը։
«Բրիթնի Սփիրսը և նրա փեսան՝ Սեմ Ասգարին պատրաստ են սկսել իրենց նոր համատեղ կյանքը, սակայն նրանք ցանկանում են դա անել նոր հարկի տակ և առանց խնամակալության սահմանափակումների», - ասված է TMZ-ի հաղորդագրության մեջ։
Աղբյուրների խոսքով՝ իրենք պլանավորում են սպասել, թե երբ երգչուհին ամբողջությամբ կվերահսկի իր ֆինանսական միջոցները։
Միաժամանակ նշվում է, որ կոնկրետ տեղեկատվություններ այն վայրի մասին, որտեղ զույգը ցանկանում է տուն գնել, դեռ չկան։