Նինոծմինդայում ընտրողներն ավելի ակտիվ են
Վրաստանում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։ Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,18%, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Այս պահին ընտրողների ակտիվությունը կազմել է 33.18%, ինչը կազմում է 1 160 413 ընտրող», –1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին:
Նա նաև հիշեցրել է ընտրողներին, որ ընտրությունների ավարտին մնացել էր չորս ժամ, և ակտիվության կոչ է արել:
«Քվեարկության գործընթացը շարունակվում է, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ կոչ անել ընտրողներին ակտիվ լինել, քանի որ ընտրությունների ավարտին մնացել է չորս ժամ: Ցանկանում ենք հիշեցնել, որ այսօր №4 Կրծանիսիի ընտրատարածքի 28 ընտրատեղամասերում քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, պիլոտային ծրագրի շրջանակներում: Ընտրողները քվեարկում են հատուկ սարքի միջոցով, որի արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո: Սակայն նշված տեղամասերի քվեաթերթիկները կհաշվեն նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները», – ասել է Նաթիա Իոսելիանին:
Jnews-ը հայտնում է, որ Ախալքալաքում ժամը 15:00-ի տվյալներով, գրանցված 36 827 ընտրողից քվեարկել է 11 647 ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 31,6%-ը:
Նինոծմինդայում մի քիչ ավելի ակտիվ են, ժամը 15:00-ի տվյալներով, գրանցված 20 328 ընտրողից քվեարկել է 7 582 մարդ, ինչը կազմում է ընտրողների 37,3%-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա