Բրիտանացի գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի հիմնական նշանները
Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի առնվազն յոթ նշան, որով տարբերվում է այս հիվանդությունը մրսածությունից և գրիպից։
news.ru-ն գրում է, որ դրա համար գիտնականները ուսումնասիրել են 2020 թվականի հունիսից 2021 թվականի հունվար ամսվա տվյալները և հիվանդների բողոքները համադրել ՊՇՌ թեստերի արդյունքների հետ:
Ցանկը ներառում է կորոնավիրուսի հետևյալ ախտանիշները՝ տենդ, հազ, դող, ախորժակի կորուստ, մկանների ցավ, հոտի կորուստ կամ փոփոխություն, համի կորուստ կամ փոփոխություն:
Փորձագետներն ընդգծել են, որ եթե անձը չունի այս ախտանիշներից որևէ մեկը, ապա նա հիվանդ չէ COVID-19-ով։
Հարակից հրապարակումներ`
- Բուժումից ամիսներ անց երեխաների մոտ COVID-19-ի ախտանիշներ են հայտնաբվերել
- Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
- Որոնք են վտանգավոր ախտանիշները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
- Վարակաբանը նշել է կորոնավիրուսի դելտա շտամի նոր ախտանիշների մասին
- Հետազոտություն. Կորոնավիրուսի հիմնական ախտանիշները երեխաների մոտ