Կորոնավիրուսը փոխում է մարդկանց արտաքին տեսքը
Կորոնավիրուսը կարող է փոխել մարդու արտաքին տեսքը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է NACFF կլինիկայի տրիկոլոգ և մաշկավեներաբան Տատյանա Եգորովան: Փորձագետի խոսքով, փոփոխությունները վերաբերում են հիվանդությամբ վարակված մարդկանց մազերի գույնին:
«Կորոնավիրուսից հետո հիվանդներից մեկի մազերը երկու երանգ բացվել էր, բայց մազերի կառուցվածքը չէր փոխվել։ Ազդեցությունը միայն գույնի վրա էր: Մարդու մարմնի վրա կորոնավիրուսի ազդեցության մեխանիզմը դեռ մի քանի տարի պետք է ուսումնասիրվի»,- նշել է բժիշկը:
Եգորովան միաժամանակ ավելացրել է, որ COVID-19-ը առաջացնում է մազաթափություն և եղունգների հետ կապված խնդիրներ: Նա ենթադրում է, որ մազերի գույնի փոփոխությունը կապված է հիվանդի իմունային ռեակցիայով կորոնավիրուսին: Սա հաստատելու համար ավելի շատ տվյալներ պետք է հավաքվեն:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Բրյուսելի թանգարաններով բուժում են հետկովիդային դեպրեսիան
- Pfizer, AstraZeneca-ն «շատ արդյունավետ» է կովիդի հնդկական շտամի դեմ
- Կովիդ 19-ի հնարավոր ազդեցությունը սրտի վրա
- Կորոնավիրուսի պատճառով մարդկությունը կորցրել է 20 միլիոն տարվա կյանք
- Կորոնավիրուսի այս նոր տեսակն աճում է ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները