Հնագետները Ղրիմում հռոմեական դարաշրջանի զարդեր են գտել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի և Պետական Էրմիտաժի հնագետները Խերսոնեսի նախկին հարավային արվարձանի տարածքում հռոմեական դարաշրջանի զարդեր են հայտնաբերել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Փորձագետներն աշխատում էին այն վայրում, որտեղ նախկինում գտնվում էր այդ ժամանակաշրջանի նեկրոպոլիսը, որը բաղկացած էր գերեզմանոցներից, որոնք փորագրված էին անմիջապես ժայռերի մեջ:
Էրմիտաժի առաջատար գիտաշխատող Սերգեյ Սոլովյովի խոսքերով, նրանք հայտնաբերել են նման երկու գերեզմանոց, որոնք թվագրվում են առաջին դարերին:
«Նրանցից մեկն ավելի վաղ թալանվել էր: Բայց այնուամենայնիվ, դրանում մնացել էին փոքրիկ զարդեր, որոնք, հավանաբար, ներխուժողները չէին նկատել», - նշել է գիտնականը:
Դրանցից էին՝ երկու մատանի, ականջօղեր, ուլունքներ և կերամիկական անոթներ:
Երկրորդում, ըստ գիտաշխատողի, ոսկորները վատ վիճակում են եղել մեծ խոնավության պատճառով։
«Այնուամենայնիվ, դրա մեջ մնացել են մետաղյա արտեֆակտներ, այդ թվում՝ զարդեր, ինչպես նաև մեխեր, որոնք, մեր կարծիքով, օգտագործվել են փայտե հարթակների ամրացման համար»,-մեկնաբանել է նա:
Դեղին մետաղից (ենթադրաբար ոսկուց) պատրաստված զարդերի գտածոները բարձր գեղարվեստական արժեք ունեն և հետաքրքիր են դրանց արտադրական տեխնոլոգիայի, պատկերների և աքսեսուարների խորհրդանշականությունը հետազոտությունների համար:
Խերսոնեսի արվարձանում դամբարանադաշտի գոյության մասին գիտնականներին հայտնի է դեռ 1780-ական թվականներից։ Համարվում է, որ այն օգտագործվել է Մ.Թ.Ա. առաջին դարերից մինչև X-րդ դար, այսինքն՝ հազարավոր տարիներ։ Այստեղ հայտնաբերել են երեք տեսակի դամբարաններ։
Մ.Թ.Ա. 5-րդ դարում հույների կողմից հիմնադրված քաղաքը համարվում է Ռուսաստանի հարավի խոշորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։ Նրա պատմությունը կապված է հնագույն և միջնադարյան մեծ քաղաքակրթությունների հետ։
Միջին դարում տեղի ունեցած մի շարք ավերածություններից հետո, քաղաքն ամայության մեջ է ընկել, իսկ բնակիչները լքել են այն:
Հարակից հրապարակումներ`
- Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
- Թուրք հնագետներն ուրարտական շրջանի ամրոց են հայտնաբերել. «Արևելք»
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է