Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ ոչ պարտադիր պատվաստմանը
Հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կիրականացվի՝ ընդդեմ պարտադիր պատվաստման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը։
«Ինչպես գիտեք Առողջապահության նախարարի հայտնի հրամանն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացվել վարչական դատարան: Դատարանից խնդրել ենք կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Դատարանը վարույթ ընդունելու հարցին անդրադառնում է մեկ շաբաթյա ժամկետում, այսինքն մինչև հոկտեմբերի 8-ը:
Տեղեկացնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ:
Հանրահավաքն ապակուսակցական է և բացի պարտադիր պատվաստման հարցից այլ օրակարգ չունի:
Հանրահավաքի թույլտվությունն ունենք: Քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել:
Մինչև հանրահավաքի օրը շարունակում ենք ստորագրահավաքը:
Որքան շատ ստորագրություն հավաքենք և որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքին, ապա իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հանրային պահանջի հետ:
Կրկին պնդում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պայքարում է պատվաստելու ՊԱՐՏԱԴԻՐ պահանջի դեմ: Մենք գտնում ենք, որ քաղաքացին պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ: Չի կարելի պարտադրել քաղաքացուն»,- գրել է Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական դատարանին հանձնվեց Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը
- Կազմակերպվում է ստորագրահավաք՝ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով
- Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին