03.10.2021. Կորոնավիրուսի 907 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 հիվանդ
Հայաստանում երեկ կատարվել է 13 804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 669 հիվանդ, գրանցվել է մահվան 20 դեպք։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1214 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6586 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 094 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 747 530 թեստավորում
Հարակից հրապարակումներ`
- 02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ
- 01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ
- 30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
- 29.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 28.09.2021. Կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 հիվանդ