Սերժ Սարգսյան. Այսօր իշխանության գալու մասին պետք չէ մտածել
«Պոպուլիզմը կործանարար է հատկապես այն երկրների համար, որոնք ունեն անվտանգության խնդիրներ, որոնք դեռևս չունեն շատ հստակ կայացած պետական կառույցներ»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության համաժողովում իր ելույթից հետո պատասխանելով մասնակիցների հարցերին՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ իրենք երբեք պոպուլիստ չեն եղել, չի կարծում, որ այսօր էլ պետք է պոպուլիստական հայտարարություններ անել։
«Հայաստանի զարգացումը, ավելին ասեմ՝ ժողովրդավարությունը, հակացուցված է այսօրված իշխանություններին։ Մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի նրա համար, թե ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել։
Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է՝ այսօր իշխանության գալու մասին պետք չէ ընդհանրապես մտածել.
«Միգուցե սա ոգևորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, սակայն մեր երկրի շահը սրանից է բխում` մենք դրա մասին չպետք է մտածենք։ Շատ ուրախ կլինի, եթե այս ընտրություններին մեր ստացած տոկոսը 2 անգամ էլ քիչ լիներ, բայց այլ ընդդիմադիրներ ավելի շատ ձայն հավաքեին և այսօր չունենայինք այսպիսի կառավարություն»։
Սերժ Սարգսյանը նշել է, որ դա անելու համար պետք է ռազմավարություն ունենալ։
Մասնակիցներին հետաքրքրող արդիական մի շարք հարցերի: պատասխանները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չլիներ իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը․ Սերժ Սարգսյանն՝ Ալիևին
- Սերժ Սարգսյան. Պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս
- Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք
- Սերժ Սարգսյան. Պատերազմն ու կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և ՀՀ-ի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին