Բաքուն անհիմն է համարում Իրանի հետ սահմանին երրորդ ուժերի առկայության մասին պնդումները
Ադրբեջանն անհիմն է համարում ադրբեջանա-իրանական սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին պնդումները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք չենք ընդունում ադրբեջանա-իրանական սահմանին որևէ երրորդ ուժի առկայության, այդ ուժերի սադրիչ փորձերի մասին պնդումները, քանի որ այդ հայտարարությունները հիմք չունեն»,-ասել է ԱԳՆ պաշտոնյան՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրի հայտարարությունները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժի, այդ թվում՝ ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Ադրբեջանի պետության կամ հարևան երկրների համար, «չի կարող քննարկման առարկա լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան