Բաքուն Հայաստանից «հուսադրող ազդակներ» է ստանում սահմանների սահմանազատման հետ կապված
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ «վերջին օրերին Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ»։ Այս մասին գրում է Tass-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե իրենք հանդես են գալիս «բոլոր պետությունների հետ հարաբերությունների հաստատման օգտին՝ միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիմքով, ինչը երկրի անփոփոխ դիրքորոշումն է»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է, և հակառակ կողմից այս հարցի վերաբերյալ վերջին դրական ազդակները հույս են ներշնչում գործընթացի կառուցողական ուղղությամբ զարգացման համար», - ասել է Աբդուլաևան։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը սահմանագծման/սահմանազատման գործընթացը տապալելու է, նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու. Աբրահամյան
- Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման
- Իրանը դեռ հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հետ կապված խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա