Դավութօղլուն բացառել է Էրդողանի հետ համագործակցությունը
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Էրդողանի հետ համագործակցության գնալու հավանականության մասին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դավութօղլուն հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպումից հրաժարվելը կհակասի քաղաքականության էությանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հանդիպման գնալը բացարձակապես չի նշանակում մասը դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի, քանի որ իրենք բաժանվել են իրենց սկզբունքների պատճառով։
Անդրադառնալով քրդական հարցի վերաբերյալ Թուրքիայի քաղաքական դաշտում ընթացող քննարկումներին՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի քուրդ քաղաքացիները որոշակի խնդիրներ ունեն՝ մասնավորապես ներկայացուցիչների նշանակման հետ կապված։
«Քրդական հարցի հասցեատերը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն են։ Մեր քուրդ քաղաքացիների ամբողջությունը»,-շեշտել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա