Իրանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան մասում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը:
Ալթայ-Սայանի մասնաճյուղի օպերատիվ տվյալների մշակման համաձայն, երկուշաբթի 06:39-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կմ հյուսիս-արևելք, Իրաքի հետ սահմանից մոտ 185 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը գնահատվում է «ավերիչ»: