Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի ԱԳ նախարարի հետ հոկտեմբերի 6 -ին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հոկտեմբերի 6-ին։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Հանդիպումը կշարունակի կանոնավոր երկխոսությունը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր այցով Իրանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին