Առողջություն 18:59 04/10/2021 Հայաստան

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման  հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Չնայած նշված արգելքներին` արտադրողը կամ վաճառք իրականացնողը գտնում են ճանապարհ արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)/  էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն` ակնհայտորեն խախտելով օրենքը:

Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը

Համաձայն օրենքի` դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված է դրանց գովազդի բոլոր ձևերը:
Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:

Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:

Նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ:   Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:
Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2017 թվականի դրությամբ արդեն իսկ 30 երկրներում արգելված է եղել այս արտադրատեսակի շրջանառությունը:

Տաքացվող ծխախոտ
 
Համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում գովազդի բոլոր ձևերի արգելքը:
Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է:

Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ:

ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում բուրավետիչներ:

Նիկոտինի և բուրավետիչների վնասի մասին արդեն նշել ենք վերևում: Բացի այդ, հայտնի է, որ ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը:

Ներկայումս ՏԾԱ շրջանառությունն արգելված է 11 երկրում, իսկ նոյեմբերից արգելվելու է նաև IQOS արտադրանքի վաճառքը ԱՄՆ-ում:
ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ: Ինչպես նաև հետազոտված չէ դրանց` ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց  հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը»,- նված է ԱՆ հաղորդագրությունում: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել. «Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Սպիտակ տանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-արմերիկյան պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
Այս տարվա 10 ամսում գրանցվել է շմոլ գազից թունավորման 216 դեպք
Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Զգուշացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հիշեցնում,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am
16:49
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը»
Աղբյուր` Panorama.am
16:41
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
Նոյեմբերի 16-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես կգա «Cosmic...
Աղբյուր` Panorama.am
16:39
Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին,  քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց  իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։ Կազմակերպիչների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}