Կալիֆոռնիայի ափերին սատկած թռչուններ և ձկներ են նավթի արտահոսքի պատճառով
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային շրջանում 3000 բարել նավթ է լցվել Խաղաղ օվկիանոս՝ վտանգելով տեղի կենդանական աշխարհի որոշ տեսակների գոյությունը: Այս մասին գրում է «CNN»-ը։
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել կիրակի Օրինջ կոմսության տարածքում գտնվող Amplify Energy գազատարի արտահոսքի պատճառով: Գազամուղի խափանումը տեղի է ունեցել Հանթինգթոն Բիչ քաղաքի ափամերձ հատվածից 8 կմ հեռավորությամբ:
«Մենք սկսել են սատկած թռչուններ և ձկներ գտնել ափամերձ շրջանում»,- ասել է Օրինջ կոմսության տեսուչ Կատրինա Ֆոլին՝ հավելելով, որ կենդանական և բուսական աշխարհին մեծ վտանգ է սպառնում:
ԱՄՆ ափամերձ պարեկային ծառայությունը հայտնել է, որ օվկիանոսից հաջողվել է 1218 գալոն (ավելի քան 4500 լիտր) նավթախառն ջուր դուրս բերել:
«Արտահոսքի ծավալը հավասար է 126 000 գալոնի, որը պոտենցիալ բնապահպանական աղետ է»,- ասել է Հանթինգթոն Բիչի քաղաքապետ Կիմ Քարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները