Մոսկվայում ոչնչացվել է «Հիզբ-Թահրիր» բջիջը
Մոսկվայում չեզոքացվեց է «Հիզբ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական բջիջը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին փոխանցել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ):
«Ձերբակալվել են երկու պարագլուխ և վեց ակտիվ մասնակից»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ իսլամիստները հավաքվել են գաղտնի տներում և ահաբեկչական գաղափարախոսություն տարածել Մոսկվայի մարզի բնակիչների շրջանում: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են արգելված քարոզչական նյութեր:
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հատուկ գործողությունը:
«Իսլամական ազատագրման կուսակցություն» («Hizb ut-Tahrir al-Islami») որոշ երկրներում ահաբեկչական է ճանաչվում, իսկ Ռուսաստանում նրա գործունեությունն արգելվել է 2003 թվականին: Կազմակերպության նպատակն է վերացնել ոչ մահմեդական կառավարությունները և ստեղծել «համաշխարհային իսլամական խալիֆաթ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում