Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում:
Ովքե՞ր են նրանք
Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն է: Արմանի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բըչաքչյանը:
Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները