Ռոբերտ Քոչարյան. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական հարթությունում է
«Զենքի շուկան այնպիսինն է, որ եթե դու այսօր ունես փող զենք գնելու համար, պատրաստ ես հենց այդ փողը ծախսել զենք գնելու համար, այդ զենքը գտնելու ես, դա կարող է լինել ռուսական, կարող է լինել ոչ ռուսական»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե «Ալիևը հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին զենքի գնման համար, և որ հաջորդ պատերազմը մեզ հետ՝ «սարերի ետևում չէ»։
Ռուսաստանը մինչ այս իր բիզնես ծրագիրն էր առաջ տանում՝ զենք վաճառելով և Հայաստանին, և Ադրբեջանին, և այլ երկրների։ Հիմա Ադրբեջանին զենք վաճառելն ինչքանո՞վ է ճիշտ, երբ որ պատերազմ սկսվի, այդ դեպքում նաև Հայաստանին է անհրաժեշտ լինելու զենք: Ի՞նչ եք կարծում, կլինի՞ պատերազմ, թե Ալիևը ուղղակի ճնշում է փորձում գործադրել մեզ վրա, ու՝ արդյո՞ք Ադրբեջանին «լավ ջանալու դեպքում» կհաջողվի զենք ձեռք բերել Ռուսաստանից»։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս պատերազմի ժամանակ մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ոչ ռուսական զենքերի էֆեկտիվ կիրառման:
«Օրինակ, նույն գերճշգրիտ հրթիռները, որոնցով Զաբուխի կամուրջը ոչնչացրեցին, դա ռուսական չէր: Նույնիսկ այդ մասշտաբի, այդ հզորության զենքեր կարող են գնել այլ տեղերից»,- ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմամբ, դրա համար այս հարցն այն հարցը չէ, որը ճակատագրական է մեզ համար, ավելի շատ բարոյական հարթության մեջ է գտնվում:
«Տվյալ դեպքում, չեմ կարծում, որ ռուսական կողմից զենք վաճառելն է փոխելու զինված ուժերի միջև բալասը տարածաշրջանում, սա չի լինելու պատճառը, բայց բարոյական առումով, իհարկե, լավ չի հնչում այս ամենն այդ իրավիճակում:
Իմ տպավորությունը, այնուամենայնիվ, Ռուսաստանը ձև է գտնելու մեղմացնելու, եթե նման կարգի վաճառք տեղի ունենա, իսկ ձևը մեկն է՝ նաև որոշակի բալանս պահել Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը միջնորդական ու խաղաղապահական գործունեություն է իրականացնում Հայաստանի, Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի միջև։ Այնպես որ՝ նրա կողմից ագրեսորին զենք վաճառելը, ինչպես ասվեց՝ բարոյական հարթության մեջ է, որտեղ ՌԴ-ին շատ դժվար կլինի բալանս պահելը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է