Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը»,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ղարաբաղյան երրորդ պատերազմի, պարտությանն ու դրանց հետևանքների մասին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա ներկայացմամբ, Արցախն այսօր բազմաթիվ անորոշությունների առաջ է կանգնած։
«Երևի նկատել եք, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին ընդհանրապես, չեն խոսում կարգավորման տարբերակների մասին, հասցեագրում են այդ ամենը ռուսական կողմին։ Տպավորությունն այնպիսին է, որ ձեռքերը լվանում են Արցախից։
Մի քիչ էլ ժամանակ անցնի, մեր հանրությունն Արցախի հետ կապված բոլոր հարցերը կապելու է ռուսական կողմի հետ։ Եվ բոլոր այսպես ասած անբարենպաստ որոշումները Արցախի վերաբերյալ կապվելու է ռուսական կողմի հետ։ Կարծում եմ, սա արվում է գիտակցաբար։ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցն ինքը վերջնականապես լուծել է, և ցավոք մենք այդ բանակցային սեղանին չունենք որևէ լուրջ արգումենտ արդյունավետ բանակցություններ վարելու համար։ Փաստը սա է»,- նշեց նա։
ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ ամեն օր ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ է լինելու երեք ու կես տարի հետո, եթե Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի երկարացմանը։
«Այս իշխանությունն այս հարցն իրեն տալի՞ս է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, յուրաքանչյուր հայ ամեն օր այդ հարցը պետք է ինքն իրեն տա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում