Ռոբերտ Քոչարյան. Փորձելու ենք և անելու ենք
«Մենք պայքարելու ենք այս իշխանության դեմ, այո, ծավալելու ենք նաև փողոցային պայքար»,-ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործող իշխանության դեմ բողոքի հնարավոր գործողություններին։
Նրա խոսքով, իսկ մինչ այդ ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ Հայաստանով մեկ։
«Այո, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող ակտիվ փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Այդ ակտիվ ներգրավվածությունը պետք է ապահովել նաև քարոզչական աշխատանքով այդ նույն ժողովրդի հետ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, եթե չստացվի այդ պրոցեսը գեներացնել, ապա նշանակում է, որ ճիշտ բառապաշարը չեն գտել ժողովրդի հետ շփման կամ էլ ժոցովրդի մեծ մասն այս ամենը մարսել է։
«Այո, կարող է նաև այդպես լինել։ Մեր նպատակն իշխանափոխությունն է, այս մարդկանց տուն ուղարկելը կամ մեկ ուրիշ տեղ։ Դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավարություններով»,-ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը՝ ավելացնելով, որ հիմա իրենք գեներացնելու փուլում են։
«Փորձելու ենք և անելու ենք»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մեր դերակատարությունը տարածաշրջանում կարող ենք վերանորոգել միայն անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով
- Ռոբերտ Քոչարյան. Ծնկած բանակցելը հարմար չէ
- Ռոբերտ Քոչարյան. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական հարթությունում է
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է