Ստոլտենբերգը Լավրովին առաջարկել է վերսկսել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, առաջարկել է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:
«Ստոլտենբերգը, իր ուղեկիցների հետ մեր բանակցությունների սենյակ գալով, ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը՝ ասելով, որ արդեն շատ են հոգնել դեգերումներից»,-Դաշնության խորհրդի կոմիտեի նիստում կիսվել է սենատորը:
Նրա խոսքով՝ Լավրովն էլ իր հերթին առաջարկել է համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ, որպեսզի ամեն ինչ կրկին երկար տարիների անպտուղ խոսակցությունների չվերածվի: Կարասինը ասել է, որ ռուս դիվանագետն առաջարկել է քննարկել շփման վայրերում զինված ուժերը 20-30 կիլոմետր իրարից հեռացնելու հարցը:
«Եկեք ստորագրենք նման փաստաթուղթ և հետագայում երկխոսությունը մի փոքր ավելի հեշտ կլինի»,-արտգործնախարարի խոսքերը մեջբերել է խորհրդարանականը:
Սենատորի խոսքով՝ Ստոլտենբերգը պատասխանել է, որ «այն անհնար է» և Ռուսաստանին առաջարկել է իր ներկայացուցչին հետ վերադարձնել Բրյուսել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում