Սաակաշվիլու Կիևի գրասենյակի ղեկավարը ժամանել է Թբիլիսի՝ հանրահավաքին մասնակցելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Կիևի գրասենյակի ղեկավար Մարիա Բարաբաշը ժամանել է Թբիլիսի՝ երկուշաբթի օրը քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով ցույցին մասնակցելու համար: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է վրացական «Մտավարի Արխի» հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մասին:
«Ուկրաինական կողմը պահանջում է վերադարձնել Ուկրաինայի քաղաքացուն: Երեկ նախագահ Զելենսկին ասել է, որ ամեն ինչ անելու է Ուկրաինայի քաղաքացիներին, այդ թվում Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձնելու համար: Դա հնարավոր է, և մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա, հուսով եմ, որ վրացական կողմը կմիանա այս գործընթացին և նախագահ Սաակաշվիլին ազատ կարձակի»,-ասել է Բարաբաշը:
Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը որոշել է երկուշաբթի նրան ազատ արձակելու պահանջով հանրահավաք անցկացնել քրեակատարողական այն հիմնարկի մոտ, որտեղ քաղաքական գործիչը կրում է իր պատիժը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
- Ուկրաինայի ԱԳ նախարար․ Սաակաշվիլին մեր քաղաքացին է և մենք կաջակցենք նրան
- Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
- Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը
- ԶԼՄ -ները հայտնել են Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան