Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատել է կանաչի տեղափոխող ավտոմեքենայի բեռնախցում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է մտել Ուկրաինայից կանաչիներ տեղափոխող կցորդով մեքենայով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է վրացական CNews պորտալը:
Պարբերականի տվյալներով՝ քաղաքական գործիչը նստել է Փոթիի վրացական պետական սահմանի հատվածում գտնվող մեքենայի օդափոխման խցիկում:
Կցորդիչով բեռնատարը Փոթի մտնելուց հետո Սաակաշվիլին նստել է վարորդի մեկ այլ մեքենան, որը նրան հասցրել է Բաթում:
Հայտնվում է նաև վարորդի անունը՝ Էլգուջա Ցոմայա: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հենց նրա բնակարանում էլ ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահը:
Ըստ EADaily-ի՝ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել նաև սահմանն անօրինական հատելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլու Կիևի գրասենյակի ղեկավարը ժամանել է Թբիլիսի՝ հանրահավաքին մասնակցելու համար
- Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
- Ուկրաինայի ԱԳ նախարար․ Սաակաշվիլին մեր քաղաքացին է և մենք կաջակցենք նրան
- Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
- Վրաստանը Սաակաշվիլիի ժամանման մասին լուրերի ֆոնին սկսել է զրահապատ մեքենաներ տեղափոխել Բաթումի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան