Վրաստանում ի աջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել են Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
aliq.ge ։լրատվամիջոցի փոխանցմամբ, տարածքում արդեն տեղադրվել է բեմ, ցույցի մասնակիցները պատրաստվում են ելույթներով հանդես գալ: Ընդդիմադիր պատգամավոր Թակո Չարկվիանիի խոսքով, տեղում նախկին նախագահին աջակցում են նաև էմիգրանտները:
Ռուսթավիի ՔՀ-ի մոտ մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ:
Սաակաշվիլին արդեն դիմել է ցուցարարներին, իր համակիրներին ուղղված նախկին նախագահի նամակը ներկաների համար ընթերցել է ընդդիմադիր պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն:
«Շնորհակալ եմ, իմ քույրեր և եղբայրներ: Ես լսում եմ ձեր ձայնը բանտում, դա է ինձ ստիպում պայքարել, մենք դեպի հաղթանակ ենք շարժվում»,- իր նամակում ասել է Սաակաշվիլին:
Նշվում է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում: Դրանից հետո սկսվել են ձերբակալություններ Սաակաշվիլիի անօրինական մուտքը երկիր կազմակերպողների, նրան մայրաքաղաքում տեղավորողների շրջանում։ Այսօր բերման է ենթարկվել նաև թբիլիսյան այն բնակարանի սեփականատերը, ում բնակարանում թաքնվել էր Սաակաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատունը՝ Վրաստանում ընտրությունների մասին
- Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է
- Սահակաշվիլին մեղադրվում է թմրանյութերի օգտագործման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան