Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին
Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le 148» մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» («Résilience») խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։
Ցուցահանդեսը, որը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը, ներկայացնում է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան