Ինչու՞ է ուշանում երեխայի խնամքի նպաստը
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի այս ամսվա նպաստը մայրիկները դեռ չեն ստացել: Նախորդ ամիսներին այն սովորաբար տրվում էր ամսվա 22-25-ն ընկած հատվածում: Այսօր հոկտեմբերի 28-ն է, սակայն 18 հազար դրամը չկա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը Panorama.am-ին ասաց, որ նպաստի ուշացման պատճառը պետական բյուջեում կատարված ֆինանսական վերաբաշխումներն են:
«Առաջիկա երկու օրվա ընթացքում խնդիրը կլուծվի»,-ասաց նա:
Հաշվի առնելով, որ առաջիկա երկու օրերին հաջորդելու են շաբաթ-կիրակին, կարելի է ենթադրել, որ 18 հազար դրամները մայրիկներին կհասնեն հաջորդ ամսվա սկզբին: