Թոմաս Տուխել. «Միկին հաստատ կմասնակցի «Պադերբոռնի» հետ խաղին»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երաշխավորել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Պադերբոռնի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ այսօր կայանալիք հանդիպմանը՝ ասելով, որ կիրակնօրյա խաղում հայ ֆուտբոլիստի բացակայությունը միայն զգուշավորության միտում ուներ, քանզի ազդրի մկանի ոչ մեծ խնդիր ուներ այն մասում, որտեղ կես տարի առաջ Մխիթարյանը վնասվածք էր ստացել:
«Միկին 100 տոկոսով կարող է խաղալ: Այն, որ նա չէր ընդգրկվել «Աուգսբուրգի» հետ հանդիպման հայտացուցակում, պարզապես զգուշավորությանը միտված քայլ էր: Նա մկանային խնդիրներ ուներ այն մասում, որտեղ կես տարի առաջ վնասվածք էր ստացել: Միկին կմասնակցի «Պադերբոռնի» հետ հանդիպմանը»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսում: