Հայաստան կժամանի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրենը
Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և իր թիմը 2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը կժամանեն Հայաստան։
Հայաստանում ԵՄ գրասենյակի փոխանցմամբ, առաքելությունը հաջորդում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցին․ դեռևս ս․թ․ հուլիսին հանձնակատարը ներկայացրել էր «Արևելյան գործընկերության ապագային միտված համատեղ աշխատանքային փաստաթուղթը», «Տնտեսական և ներդրումային պլանը» և, ըստ այդմ Հայաստանի համար նախատեսված ուղենշային նախաձեռնությունները։
Առաքելության ընթացքում տնօրեն Մերեդիթը նախատեսում է հանդիպել կառավարության անդամների, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ՝ քննարկելու Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները և հստակ նախանշելու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը հօգուտ ՀՀ քաղաքացիների։
Հետամտելով նույն նպատակին՝ առաքելությանը կմասնակցեն Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին