Խաթիբզադե. Իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական և բարիդրացիությանը համապատասխան չենք համարում
Այսօր կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի Թեհրան կատարած այցին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Արարատ Միրզոյանի այցը Թեհրան նախապես ծրագրված էր և տեղի է ունեցել երկկողմ, քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման շրջանակում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի ու Ադրբեջանի միջև ծագած տարաձայնությունների մասին, Խաթիբզադեն ասել է.
«Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ եղել են զարգացող: Վերջին պատերազմի մի քանի ամիսների ընթացքում և դրանից հետո, Իրանը վարել է սկզբունքային քաղաքականություն և ոչ մի օգնություն չի խնայել Ադրբեջանի իր եղբայրների համար։
Մենք պետք է թույլ տանք, որ երկխոսությունը շարունակվի նույն եղանակով: Միգուցե կարիք չլինի այդ թեման քննարկել ԶԼՄ-ներում: Մենք ի սկզբանե Բաքվի մեր ընկերներին ասացինք, որ մենք ոչ միայն հարգում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, այլ նաև օգնել ենք պահպանել այն: Իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական և բարիդրացիությանը համապատասխան չենք համարում»։
Անդրադառնալով Ադրբեջանում սիոնիստների և ԻԼԻՊ-ականների ներկայությանը՝ իրանցի ավագ դիվանագետն ասել է.«Պատերազմի սկզբից մինչ այսօր մենք ունեինք բազմաթիվ զեկույցներ, որոնք փոխանցել ենք Բաքվի մեր ընկերներին: Տարբեր հանդիպումների ժամանակ մեր ընկերները հայտարարել են, որ այլ երկրների համար սպառնալիք չկա: Սակայն զեկույցները շարունակում են մեզ հասնել: Ուստի թույլ տվեք Ադրբեջանի մեր ընկերների հետ այս մասին խոսենք մեր սեփական ուղիներով»:
Խաթիբզադեն նշել է, թե ավելի լավ է, որ Բաքուն կատարի իր կառավարման պարտականությունները, իսկ երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան