Քաղաքական 10:40 04/10/2021 Աշխարհում

«Պանդորայի փաստաթղթեր»․ Նոր օֆշորային սկանդալի կենտրոնում կրկին Ալիևների ընտանիքն է

Պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենամեծ արտահոսքի շնորհիվ աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և գաղտնի ակտիվները հայտնի են դարձել հանրությանը։ Նոր օֆշորային թղթապանակն անվանվել է  «Պանդորայի փաստաթղթեր»՝ «Pandora Papers»։ Այս մասին գրում է BBC-ն։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) գլխավորությամբ ավելի քան 650 լրագրողներ ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք ներառում են երեք տասնյակ ներկա և նախկին պետությունների ղեկավարներ և ավելի քան երեք հարյուր պաշտոնյաներ:

Փաստաթղթերում ներառված են Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Հորդանանի թագավորի անունները։

Փաստաթղթերը, ի թիվս այլնի, կապում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոնակոյի գաղտնի ակտիվների հետ և ցույց են տալիս, որ Չեխիայի վարչապետ, մագնատ Անդրեյ Բաբիշը, որը պետք է ընտրվի մեկ շաբաթից, չի հայտարարագրել օֆշորային ընկերության մասին, որի համար ձեռք է բերվել երկու առանձնատուն Ֆրանսիայի հարավում։

Նոր թղթապանակը շարունակում է վերջին յոթ տարվա ավանդույթը, որի ընթացքում օֆշորային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը մի քանի անգամ արտահոսել են հանրային տարածք: Դրանցից ամենահայտնին են FinCen- ը, Paradise Papers-ը, Panama Papers-ը և LuxLeaks-ը:

Նոր արտահոսքի շնորհիվ ICIJ-ի մեդիա գործընկերները, ներառյալ BBC-ին, մուտք են ունեցել օֆշորային գոտիներում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների 12 միլիոն փաստաթղթերի։ Փաստաթղթերը արտահոսել են այն ընկերություններից, որոնք գործում են, մասնավորապես, բրիտանական Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում:

Բրիտանական անշարժ գույքը՝ որպես մագնիս կասկածելի կապիտալի համար

Թղթապանակում հայտնաբերված որոշ անուններ արդեն հնչել են կապված կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու կասկածների հետ:

Հիմնական բացահայտումներից մեկը հայտնի և հարուստ կերպարների կողմից Մեծ Բրիտանիայում անշարժ գույք գնելու մասշտաբն էր`գաղտնի, բայց լիովին օրինական օֆշորային սխեմաների միջոցով: Արտահոսքը պարունակում է տվյալ նպատակով օգտագործված 95 հազար ընկերությունների մասին տեղեկատվություն:

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ բրիտանական իշխանությունները չեն կատարել օֆշորային գույքի սեփականատերերի գրանցամատյան ստեղծելու բազմաթիվ խոստումները, չնայած հանրության մտահոգություններին, որ նման ներդրումները կարող են ծառայել որպես ապօրինի եկամուտների լվացման գործիք:

Ալիևների ընտանիքի գործարքները

Ահա ընդամենը մեկ օրինակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը կողոպտելու մեջ: Պանդորայի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ալիևներն ու նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գործարքներում՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար):

Ալիևների որոշ գործարքներ կարող են խայտառակել բրիտանական իշխանություններին: Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, վաստակել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վաճառելով իր շենքերից մեկը Crown Estate-ում: Այն տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ անշարժ գույքի և հողի կայսրություն է, որը պատկանում է թագուհուն, սակայն վերահսկվում է նրա հպատակների շահերից ելնելով:

Նշվում է, որ բացահայտված փաստաթղթերում արտացոլված գործարքներից շատերը լիովին օրինական են:

Սակայն, ըստ ICIJ-ի Ֆերգյուս Շիելի, «արտահոսքի մասշտաբն աննախադեպ է, և այն հստակ ցույց է տալիս, թե ինչ ծառայություններ կարող են առաջարկել օֆշորային ընկերությունները կասկածելի եկամուտները թաքցնել կամ հարկերից խուսափել ցանկացողներին»:

«Նրանք օգտագործում են օֆշորային հաշիվներ՝ այլ երկրներում միլիոնավոր դոլարների անշարժ գույք գնելու և սովորական քաղաքացիների հաշվին իրենց և իրենց ընտանիքներին հարստացնելու համար»,- ասել է նա։

ICIJ-ն վստահ է, որ այս հետաքննությունը կբացի Պանդորայի արկղը, ուստի անունը դրել են «Pandora Papers»:

Ինչպես Ալիևի 11-ամյա տղան դարձավ Լոնդոնում տան սեփականատեր

«Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքը ձեռք բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար, 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գրասենյակային շենքը:

Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings ընկերությունը, որը 2009 թվականից պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդարի անունով:

Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, իր հերթին, հավաստիացրել է, որ պայքարում է փողերի լվացման դեմ՝ օրենքների խստացմամբ և, երբ դրա համար օրենսդրական ժամանակացույցում ժամանակ լինի, կգործարկի օֆշորային սեփականատերերի գրանցամատյան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրություն. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}